Սալոնիկի նավահանգիստ
Արտաքին տեսք
Սալոնիկի նավահանգիստ (հունարեն՝ Λιμάνι της Θεσσαλονίκης), Հունաստանի և Եգեյան ծովի խոշորագույն նավահանգիստներից մեկը, որը տարեկան կատարում է շուրջ 16 միլիոն տոննա ծավալով ծովային բեռնափոխադրումներ։ Որպես ազատ տնտեսական գոտի՝ Սալոնիկի նավահանգիստը հանդիսանում է միջանցիկ գոտի Բալկանների և Հարավային Եվրոպայի միջև։
Սալոնիկի նավահանգիստը երկրորդ խոշորագույն ծովային նավամատույցն է Հունաստանում[1]։ Այսպիսով՝ Հունաստանի խոշորագույն նավահանգիստը շարունակում է մնալ Աթենքին հարակից Պիրեյոսի նավահանգիստը։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Սալոնիկի նավահանգսի կատարած բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմում է 14,373,245 տոննա[2]։ Այս ցուցանիշը Սալոնիկի նավահանգիստը դարձնում է երկրորդ խոշորագույն ծովային նավահանգիստն ամբողջ Հունաստանում։
Տարի | 2007 | 2008 |
---|---|---|
ցեմենտ | 871,936 | 810,311 |
Հեղուկ նավաբեռ | 7,618,622 | 7,347,922 |
Չոր նավաբեռ | 7,740,920 | 6,215,012 |
Անոթներ | 408,212 | 222,824 |
Ընդհանուր | 16,231,478 | 14,373,245 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սալոնիկի նավահանգիստը վերածվել է ազատ տնտեսական գոտու» (PDF). hradf.com. Հունական Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամ. 2014 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Սալոնիկի նավահանգստի բեռնափոխադրումների ծավալային բաժինը Արխիվացված 2019-06-16 Wayback Machine, լրատվություն և մամուլ, նորություններ Հունաստանից
- ↑ Սալոնիկի նավահանգստի կատարած բեռնափոխադրումների վիճակագրությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոնիկի նավահանգիստ» հոդվածին։ |
|